չորեքշաբթի, հուլիս 3
3 / 7 / 2024
Նախագահն «Ինժեներական քաղաքում» ծանոթացել է տարածաշրջանում դեռևս միակ՝ «Ազնավուր» անվանումով գերհամակարգչի հնարավորություններին

Նախագահն «Ինժեներական քաղաքում» ծանոթացել է տարածաշրջանում դեռևս միակ՝ «Ազնավուր» անվանումով գերհամակարգչի հնարավորություններին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է «Ինժեներական քաղաք» և ծանոթացել վերջին երկու տարիների ընթացքում կատարված աշխատանքներին: Այս մասին հայտնում են նախագահի աշխաըակազմից։

Հայաստանի ինժեներական ասոցիացիայի տնօրենների խորհրդի նախագահ Արամ Սալաթյանի և «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի» տնօրեն Բագրատ Ենգիբարյանի ուղեկցությամբ նախագահը շրջայց է կատարել «Ինժեներական քաղաքում», ծանոթացել տարածաշրջանում դեռևս միակ՝ «Ազնավուր» անվանումով գերհամակարգչի հնարավորություններին:

Բագրատ Ենգիբարյանը և Արամ Սալաթյանը «ինժեներական քաղաքում» կայացած աշխատանքային խորհրդակցության ընթացքում Հանրապետության նախագահին են ներկայացրել ներկայումս տարվող ընթացիկ աշխատանքները, առաջիկա նախագծերն ու ընթացիկ խնդիրները:

Խորհրդակցության ընթացքում կարևորվել են բարձր տեխնոլոգիաների կիրառության ընդլայնումն ինչպես տեղային, այնպես էլ համապետական նշանակության ոլորտներում և ուղղություններում:

Քննարկվել են բարձրտեխնոլոգիական և հարակից ոլորտներում հայաստանյան ներուժի լիարժեք իրականացման ուղղությամբ անհրաժեշտ քայլերի և միջոցառումների կյանքի կոչման վերաբերյալ հարցեր:

  • Կիսվել: