երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Նախագահ Վահագն Խաչատուրյանը ցավակցական ուղերձ է հղել ողբերգական ավտովթարի կապակցությամբ

Նախագահ Վահագն Խաչատուրյանը ցավակցական ուղերձ է հղել ողբերգական ավտովթարի կապակցությամբ

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ցավակցական ուղերձ է հղել ողբերգական ավտովթարի կապակցությամբ:

՛՛Խոր ցավով տեղեկացա Շիրակի մարզի Լանջիկ գյուղի մոտակայքում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի մասին, որն անմեղ մարդկային կորուստների և վիրավորների պատճառ դարձավ:

Այս ծանր պահին իմ վշտակցությունն ու զորակցությունն եմ հայտնում զոհվածների ընտանիքներին, հարազատներին և մերձավորներին՝ մաղթելով համբերություն և տոկունություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում։

Ակնկալում եմ իրավապահ մարմինների կողմից համակողմանի հետաքննության իրականացում՝ այս ողբերգական ավտովթարի մանրամասների բացահայտման ուղղությամբ՛՛,-ասված է ուղերձում:

Հիշեցնենք՝ 11 մարդ է զոհվել, ևս շուրջ մեկ տասնյակը վնասվածքներով հիվանդանոց են տեղափոխվել գիշերը Երևան-Գյումրի ավտոճանապարհի 90-րդ կիլոմետրին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով:

Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժած քաղաքացիները Արևմտյան Հայաստանից էին վերադառնում Երևան:է տեղի ունեցել Շիրակի մարզում․ բախվել են Volkswagen Crafter-ն ու ЗИЛ բեռնատարը, կա 8 զոհ, 5 վիրավոր:

  • Կիսվել: