Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Կիրանց
Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը այցելել է Տավուշի մարզի Կիրանց համայնք։
«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ ՀՀ նախագահը շրջայց է կատարել համայնքում, շփվել բնակիչների հետ։ Խաչատուրյանը ծանոթացել է Կիրանցի Սուրբ Երրորդություն եկեղեցու վերականգնման աշխատանքներին։
Բացի այդ, Հայաստանի նախագահը շրջել է նաև համայնքի դպրոցում՝ ծանոթանալով տեղի պայմաններին։


