կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է գեղանկարիչ Հրանտ Դանիելյանի արվեստանոց

Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է գեղանկարիչ Հրանտ Դանիելյանի արվեստանոց

Մարզային այցով Սյունիքում գտնվող Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Կապանում այցելել է հայտնի գեղանկարիչ Հրանտ Դանիելյանի արվեստանոց, որտեղ պահպանվում է նկարչի ստեղծագործական ժառանգության զգալի մասը:

Դանիելյան ընտանիքի նախաձեռնությամբ և միջոցներով արվեստանոցը վերակառուցվելու է որպես Հրանտ Դանիելյանի տուն-թանգարանի՝ որտեղ կլինի արվեստագետի գործերի մշտական ցուցադրություն, ինչպես նաև տուն թանգարանը բաց կլինի տարբեր մշակութային միջոցառումների համար:

  • Կիսվել: