շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Նա օրուգիշեր մտածում էր մեր ժողովրդի մասին. Գալուստ Սահակյանը՝ Վիգեն Ստեփանյանի մասին

Նա օրուգիշեր մտածում էր մեր ժողովրդի մասին. Գալուստ Սահակյանը՝ Վիգեն Ստեփանյանի մասին

Վիգեն Ստեփանյանը մեծ հայ էր, ով նաեւ մեր ժամանակներում իր խնդիրներն ուներ: Այս մասին այսօր դերասան Վիգեն Ստեփանյանի հոգեհանգստի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանը:

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Նրան մեր ժողովուրդը պետք է հիշի որպես իսկական հայի: Շատ ժամանակ իրար հետ շփվել ենք, խոսել ենք: Շատ մոտ ենք եղել: Նա մարդ էր, որ երբեք իր մոտեցումները վեր չէր հանում ժողովրդի մեջ, պարզապես խոսում էր ինչպես հայըշ՛՛:

Ըստ Սահակյանի՝ Ստեփանյանի վրա ազդել էր երկորւմ տիրող իրավիճակը: Հարցին, թե արդյոք երկրում տիրող իրավիճակն ազդե՞լ էր դերասան վրա, Գալուստ Սահակյանը պատասխանեց. ՛՛Կարծում եմ՝ այդպես կլինի, որովհետեւ նա օրուգիշեր մտածում էր մեր ժողովրդի մասին, հանդես էր գալիս: Ոչ թե մտածում էր որեւէ մեկին շատ անպատվելով կամ գցելով, այլ խոսում էր մեր ժողովրդի հետագա ճակատագրի համար՛՛:

 

  • Կիսվել: