կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Նա օգնեց Հայաստանին՝ երկրաշարժի ժամանակ․ ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը ցավակցել է Ռիժկովի մահվան կապակցությամբ

Նա օգնեց Հայաստանին՝ երկրաշարժի ժամանակ․ ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը ցավակցել է Ռիժկովի մահվան կապակցությամբ

Ռուսաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը ցավակցություն է հայտնել ՀՀ ազգային հերոս, ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի նախագահ Նիկոլայ Ռիժկովի մահվան կապակցությամբ․

«Կյանքից հեռացավ բարոյական բարձր արժեքների և հոգեկան վիթխարի ջերմության մի մարդ, ով իր ստեղծարար աշխատանքով և նվիրումով իրավամբ ձեռք բերեց համաժողովրդական հարգանք և անբեկանելի հեղինակություն ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Հայաստանում, որտեղ նրան ճանաչեցին և սիրեցին` որպես մեր երկրի համար ամենածանր պահին՝ Սպիտակի երկրաշարժի հետևանքների դեմ պայքարի ժամանակ օգնության ձեռք մեկնած հայ ժողովրդի իսկական բարեկամ:

Նիկոլայ Իվանովիչի պայծառ հիշատակը հավերժ կմնա մեր սրտերում»,- ասվում է դեսպանության հեռագրում։

  • Կիսվել: