շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսը ժամանել է Դոհա

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսը ժամանել է Դոհա

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսը ժամանել է Դոհա, նրան օդանավակայանում դիմավորել է  երկրի ԱԳՆ պատասխանատուները, Արաբական Միացեալ Էմիրութիւններու, Քաթարի եւ Շրջակայից Հայոց Թեմի առաջնորդը, հայտնում են Կիլիկայի կաթողիկոսությունից:

«2024-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը, պետական յատուկ հրաւէրով ժամանեց Տոհա (Քաթար): Նորին Ս. Օծութիւնը օդակայանին մէջ դիմաւորուեցաւ Քաթարի արտաքին գործոց նախարարութեան պատասխանատուներուն, Արաբական Միացեալ Էմիրութիւններու, Քաթարի եւ Շրջակայից Հայոց Թեմի առաջնորդ Գերշ. Տ. Մեսրոպ Եպս. Սարգիսեանի, Կաթողիկոսութեան Ազգային Կեդրոնական Վարչութեան Քաղաքական Ժողովի համա֊ատենապետ Գրիգոր Մահսերէճեանի, Թեմի Ազգային Երեսփոխանական Ժողովի ատենապետ Վարուժան Ներկիզեանի եւ ազգայիններու կողմէ։

Նշենք, որ Վեհափառ Հայրապետը Քաթար կը գտնուի եռօրեայ այցելութեամբ, որուն ընթացքին ան հանդիպում պիտի ունենայ Քաթարի վարչապետին, պետական պատասխանատուներուն եւ հայ գաղութի ներկայացուցիչներուն հետ»։

  • Կիսվել: