Մյասնիկյան պողոտայում իրականացվում են քարաթափումը կանխարգելող միջոցառումներ
Երևանի Մյասնիկյան պողոտայում իրականացվում են քարաթափումը կանխարգելող միջոցառումներ: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը:
«Մյասնիկյան պողոտայում անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով, իրականացվում են քարաթափումը կանխարգելող միջոցառումներ՝ վտանգավոր հատվածները ցանցապատվում են», - ասված է հաղորդագրության մեջ։