Մյասնիկյան պողոտայի հարակից սարի լանջին տուն է այրվել. տեսանյութ
Նոյեմբերի 7-ին, ժամը 16:18-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարալանջի փողոցին հարակից լանջին այրվում է տուն:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ այրվում է մեկհարկանի տուն (56 քմ). տուժածներ չկան:
Հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից ևս երկու մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:19-ին, մարվել՝ 17:26-ին:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն: