շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Մյասնիկյան գյուղի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել

Մյասնիկյան գյուղի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել

Հոկտեմբերի 29-ին, ժամը 09:32-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Մյասնիկյան գյուղի Թումանյան փողոցի տներից մեկի տանիքում:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 09:47-ին, մարվել՝ 10:30-ին: Այրվել են տան տանիքի փայտե կառուցատարրերից մոտ 80 քմ հատվածը և տանիքին ամրացված արևային 9 վահանակ:

  • Կիսվել: