երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
MWC Barcelona ցուցահանդեսին Armenia միասնական տաղավարի ներքո ներկայացված է 8 ոլորտային հայկական ընկերություն

MWC Barcelona ցուցահանդեսին Armenia միասնական տաղավարի ներքո ներկայացված է 8 ոլորտային հայկական ընկերություն

Փետրվարի 28-ին Իսպանիայի Բարսելոնա քաղաքում մեկնարկել է "MWC Barcelona 2022" ցուցահանդեսը, որը նախատեսված է հեռահաղորդակցության էկոհամակարգերի, առողջապահական, ֆինանսական, արհեստական բանականության տեխնոլոգիաներ ներկայացնող ընկերությունների և ոլորտը համակարգողների համար, հայտնում են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից:
 
"MWC Barcelona 2022" ցուցահանդեսին "ARMENIA" միասնական տաղավարի ներքո ներկայացված են 8 ոլորտային հայկական ընկերություններ`
 
• ADDEVICE -Fintech
• AR-WATCHES-5G Сonnect
• GROVF- Tech Horizon
• INKIN- Tech Horizon
• TEXT’N PAY ME-Fintech
• GEBECERT-Tech Horizon
• MANOT-Advancing AI
• GAROON TECH-Advancing AI
 
Հայկական ընկերությունները ակտիվ հանդիպումներ են ունենում և՛ Հայաստանի տաղավարում, և՛ հնարավոր գործընկերների տաղավարներում։

  • Կիսվել: