«Մուլտի Գրուպ Կոնցեռն» ՍՊ ընկերության գլխավոր տնօրենի ձերբակալման դեմ բողոք է ներկայացվել
«Մուլտի Գրուպ Կոնցեռն» ՍՊ ընկերության գլխավոր տնօրենի` Սեդրակ Առուստամյանի ձերբակալման դեմ բողոք է ներկայացվել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է Առուստամյանի պաշտպան Հովիկ Սուքիասյանը։
Պաշտպանը չի հայտնել, թե ինչ քրեական գործի շրջանակում է Առուստամյանը կանչվել հարցաքննության, այնուհետեւ ձերբակալվել. «Ձերբակալել են անհեթեթ կասկածանքով։ Նա կապ չունի այդ քրեական գործի հետ»։
Սուքիասյանն ասել է, որ Առուստամյանը կասկածանքի շուրջ ցուցմունք է տվել։
Սուքիասյանը նշել է, որ Սեդրակ Առուստամյանին հարցաքննության էին հրավիրել վկայի կարգավիճակով:
«Օրվա վերջ հայտնի կլինի դատական նսիտի օրը»,- ասել է պաշտպանը։
Ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ Առուստամյանի ձերբակալումն առնչվում է ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ ԱԱԾ-ում քննվող քրեական գործի հետ։



