հինգշաբթի, հուլիս 30
30 / 7 / 2026
Մթության պատճառով Աղստևում որոնողափրկարարական աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են

Մթության պատճառով Աղստևում որոնողափրկարարական աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են

Օգոստոսի 5-ին, ժամը 15:14-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Ազատամուտ գյուղում երկու քաղաքացի մտել են գետը լողալու և կորել տեսադաշտից։

 

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության Ազատամուտի հրշեջ-փրկարարական խումբը և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից երկու, հատուկ ջրափրկարարկան ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հայտնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից։ 

 

Փրկարարները և ջրափրկարարները Աղստև գետից հայտնաբերել և ափ են դուրս բերել Հ․ Է․-ի (ծնված 1990 թ․) ջրահեղձված դին։

 

Որոնողափրկարարական աշխատանքներին ներգրավվել են 36 փրկարարական ծառայող (որից 5-ը ջրափրկարար)։

 

Մթության պատճառով որոնողափրկարարական աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են։

 

Փրկարարների կողմից երկու տեղամասում սահմանվել է հերթապահություն։

  • Կիսվել: