երկուշաբթի, հուլիս 13
13 / 7 / 2026
Մթնոլորտային օդի որակը Երևանում

Մթնոլորտային օդի որակը Երևանում

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը հրապարակել է Երևանում մթնոլորտային օդի որակի մասին տվյալներ՝ վերաբերող օգոստոսի 20-ից 26-ն ընկած ժամանակահատվածին։

Այսպես՝ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

Կենտրոնում՝ գրեթե ամբողջ շաբաթ,

Արաբկիրում՝ օգոստոսի 20-ին և 25-26-ը,

Շենգավիթում՝ օգոստոսի 20-21-ը և 25-26-ը

Նոր Նորքում՝ օգոստոսի 21-ին։

Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․

Կենտրոնում՝ օգոստոսի 20-21-ը և 23-25-ը,

Նոր Նորքում՝ օգոստոսի 20-22-ը։

Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։

 

  • Կիսվել: