ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Մտահոգված եմ բոլոր միջադեպերով, որոնք կարող են մտահոգիչ թվալ ժողովրդավարության տեսանկյունից. Ռուստամ Բադասյան

Մտահոգված եմ բոլոր միջադեպերով, որոնք կարող են մտահոգիչ թվալ ժողովրդավարության տեսանկյունից. Ռուստամ Բադասյան

ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը ծանոթ չի Ալեն Սիմոնյանի և քաղաքացու միջև տեղի ունեցած միջադեպի մանրամասներին, հետևաբար, չի մեկնաբանի այն։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց Ռուստամ Բադասյանը՝ հավելելով, թե վերջին շրջանում կուսակցական հարցերով որևէ ձևաչափում ներգրավված չէ և որևէ քննարկման չի մասնակցում։

«Բոլոր միջադեպերով, որոնք կարող են մտահոգիչ թվալ ժողովրդավարության տեսանկյունից, մտահոգվում եմ», - ասաց ՊԵԿ նախագահը։

Հիշեցնենք՝ Կասկադում աղմկահարույց միջադեպ էր տեղի ունեցել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ։

Հայրենադարձ Կարեն Մկրտչյանը, տեսնելով Ալեն Սիմոնյանին, ասել է «դավաճան», որից հետո Ալեն Սիմոնյանը իր թիկնապահներին կարգադրել է բռնել քաղաքացու ձեռքերը։ Թիկնապահները կատարել են Ալեն Սիմոնյանի հրահանգը, իսկ վերջինս մոտեցել է քաղաքացուն, հայհոյանք հնչեցրել և թքել քաղաքացու վրա։

Միջադեպի մասին խոսել էր նաև Ալեն Սիմոնյանը՝ նշելով. «ՀՀ օրինական իշխանությանը վիրավորելուն լինելու է օրինական պատասխան»։

  • Կիսվել: