Մտահոգ ենք, որ մեր ժողովրդի թշնամին՝ ցեղասպան թուրքը, դարձյալ իր բարբարոսական արարքը կկատարի. Արամ Ա
Մեծի Տանն Կիլիկիո Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Կաթողիկոսը հետևում է Սիրիայում թուրքական բանակի ներխուժման հետևանքով Ճէզիրէ շրջանում ստեղծված իրավիճակին, տեղեկանում ենք Cilicia TV ֆեյսբուքյան էջից:
Նշվում է, որ Արամ Առաջինը հեռախոսազրույց է ունեցել Առաջնորդական Փոխանորդ Հայր սուրբի հետ։
«Մտահոգ ենք Ղամիշլիի մեր ժողովրդի կացությամբ, հատկապես երբ գիտենք, որ մեր ժողովրդի թշնամին՝ ցեղասպան թուրքը, դարձյալ իր բարբարոսական արարքը կկատարի, ներխուժել է Սիրիայի ներս։ Մեզ հասնում են այնպիսի տեղեկություններ, որոնք ևս մեկ անգամ ցույց են տալիս Թուրքիայի նկարագիրը, Թուրքիայի վերաբերմունքը սիրիացի ժողովրդի նկատմամբ»,-ասում է Արամ Առաջինը։