Մրցակցային ներուժի խթանում՝ որակը պահպանելով. միջոցառում՝ նվիրված Որակի համաշխարհային օրվան
Նոյեմբերի 14-ին Երևանում կայացել է Որակի համաշխարհային օրվան նվիրված միջոցառում, որն այս տարի անցկացվում էր «Մրցակցային ներուժի խթանում՝ որակը պահպանելով» խորագրի ներքո: Այս մասին տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:
Միջոցառման նպատակն էր խրախուսել ընկերություններին բարելավել արտադրության գործընթացները, բարձրացնել ապրանքների և ծառայությունների որակը՝ հաճախորդների գոհունակությունն ու կայուն աճն ապահովելու համար:
Միջոցառման ընթացքում էկոնոմիկայի նախարարության որակի ենթակառուցվածքի զարգացման վարչության պետ Ժաննա Զաքարյանը ներկայացրել է ոլորտի վերջին ձեռքբերումներն ու ապագա զարգացումները:
Ելույթներ են հնչել նաև ձեռնարկությունների մրցունակության բարձրացման մեջ չափագիտության և ստանդարտացման դերի, որակի ենթակառուցվածքի համակարգում հավատարմագրման, մրցակցության խթանման գործում որակի ենթակառուցվածքի դերի վերաբերյալ։
Որակի ապահովման բնագավառում զգալի ներուժի ու տնտեսության տարբեր ոլորտներում գրանցած հաջողությունների համար մի շարք արտ