ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ՄՊՀ-ն ուսումնասիրություն է իրականացրել հավի ձվի շրջանառության ոլորտում

ՄՊՀ-ն ուսումնասիրություն է իրականացրել հավի ձվի շրջանառության ոլորտում

ՀՀ մրցակցության պաշտպանության հանձնաժողովն (ՄՊՀ) ուսումնասիրություն է իրականացրել հավի ձվի շրջանառության ոլորտում:

Հանձնաժողովն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է, որ ուսումնասիրության արդյունքում վարույթ է հարուցվել «Արզնու տոհմային ԹՏԽ» բաց բաժնետիրական, «Պրոյեկտ ինտեր-ինվեստ», «Աշտարակ Ձու», «Լուսակերտի Էլիտ» սահմանափակ պատասխանատվությամբ և «Արաքս թռչնաֆաբրիկա» փակ բաժնետիրական ընկերությունների նկատմամբ հավի ձվի շրջանառության ոլորտում գերիշխող դիրքի չարաշահման կամ հակամրցակցային համաձայնության հնարավոր իրավախախտման վերաբերյալ:

 

  • Կիսվել: