ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Մոտ 1000 քմ տարածքում այրվել է կուտակած շինարարական աղբ. մոտակայքում տներ են եղել

Մոտ 1000 քմ տարածքում այրվել է կուտակած շինարարական աղբ. մոտակայքում տներ են եղել

Հունիսի 9-ին` ժամը 11։39-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Այգեգործների փողոցի տներից մեկի մոտակայքում գտնվող կուտակած աղբից ծուխ է նկատվում։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրշեջ-փրկարարներն իրականացրել են հրդեհաշիջման աշխատանքներ: Մոտ 1000 քմ տարածքում այրվել է կուտակած շինարարական աղբ:

Դեպքի վայրում աշխատել են «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկի մեկ ջրատար և Նոր Նորք վարչական շրջանի մեկ թրթուրավոր տեխնիկա (տրակտոր)։

  • Կիսվել: