ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Մոսկվայում հարսնացուն մահացել է հարսանեկան խնջույքի ժամանակ. պատճառը ընկույզ պարունակող կոնֆետն էր

Մոսկվայում հարսնացուն մահացել է հարսանեկան խնջույքի ժամանակ. պատճառը ընկույզ պարունակող կոնֆետն էր

Մոսկովյան ռեստորաններից մեկում հուլիսի 11-ին կայացած հարսանեկան արարողությունը ողբերգական ավարտ է ունեցել։ Հարսանցուն մահացել է իր իսկ հարսանեկան խնջույքի ժամանակ։ Այս մասին հայտնում է Lenta.ru-ն:

Հղում անելով «Московский комсомолец»-ին, նշվում է, որ մահացած հարսնացուն ունեցել է ալերգիա՝ մասնավորապես ընկույզից։

Ըստ աղբյուրի, հարսնացուի ընտանիքը մենյուն պատվիրելիս մատնանշել է նրա ալերգիկ լինելու հանգամանքը: Այնուամենայնիվ, սեղաններին դրված են եղել ընկույզի կտորներ պարունակող կոնֆետներ: Ականատեսների խոսքով՝ աղջիկը մի քանի կոնֆետ է կերել, որից հետո նրա ինքնազգացողությունը վատացել է։

Հյուրերն անմիջապես շտապօգնություն են կանչել։ Աղջկա առողջական վիճակն այնքան է վատթարացել, որ ռեստորան է ժամանել ռեանիամոտոլոգ բժիշկների ևս մեկ բրիգադ։ Չնայած բժիշկների ջանքերին, նրան փրկել չի հաջողվել։

Այսպիսով, 25-ամյա աղջկա մահվան պատճառը դարձել է անաֆիլակտիկ շոկը, որն առաջացել է ընկույզից։

  • Կիսվել: