երեքշաբթի, հուլիս 1
1 / 7 / 2025
Մոսկվայում ձերբակալվել է «Օբորոնէներգո»-ի վարչության նախկին ղեկավար Մարկ Մանուկյանը

Մոսկվայում ձերբակալվել է «Օբորոնէներգո»-ի վարչության նախկին ղեկավար Մարկ Մանուկյանը

Ռուսաստանի մայրաքաղաքում բերման է ենթարկվել «Օբորոնէներգո» բաժնետիրական ընկերության տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի նախկին պետ Մարկ Մանուկյանը, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:

 

Մանուկյանը ձերբակալվել է ընկերության գույքի հափշտակության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում։ Նրան նաև մեղադրանք է ներկայացվել է անփութություն դրսևորելու համար: Տղամարդուն սպառնում է կամ տուգանք, ուղղիչ աշխատանքներ կամ կալանք։ 

 

Մեղադրյալն ընդունել է իր մեղքը և հետաքննության հետ համագործակցելու պատրաստակամություն է հայտնել: Մանուկյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել որոշակի գործողություններ կատարելու արգելքը:

 

Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում։

  • Կիսվել: