շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Մոսկվայում բացվել է մարշալ Բաղրամյանի հուշարձանը

Մոսկվայում բացվել է մարշալ Բաղրամյանի հուշարձանը

Երեքշաբթի Մոսկվայում Հայաստանի անկախության 30-ամյակի տոնակատարության շրջանակում տեղի ունեցավ «Երկու ժողովուրդների մարշալ Ի.Խ.Բաղրամյան» քանդակագործական կոմպոզիցիայի բացման արարողությունը: Բացման արարողությանը ներկա էր Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը:

«Այս օրվա սիմվոլիզը կայանում է նրանում, որ այսօր մենք նշում ենք Հայաստանի Հանրապետության անկախության 30-ամյակը, եւ այս օրը Մոսկվայում՝ Նիժեգորոդկսի թաղամասում, մենք բացում ենք մեծ մարշալի, հաղթանակի մարշալ Իվան Խրիստոֆորովիչ Բաղրամյանի հուշարձանը»,- ասել է հայ դիվանագետը:

Ըստ Տողանյանի՝ Հայաստանի եւ Ռուսաստանի դարավոր հարաբերությունները կարելի է բնութագրել որպես «ընդհանուր հաղթանակների, ընդհանուր նվաճումների հարաբերություններ»:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: