երեքշաբթի, հուլիս 14
14 / 7 / 2026
Մոսկվայի հիվանդանոցներից մեկի «կորոնավիրուսային» բաժանմունքում հրդեհ է բռնկվել. կա զոհ. Life.ru

Մոսկվայի հիվանդանոցներից մեկի «կորոնավիրուսային» բաժանմունքում հրդեհ է բռնկվել. կա զոհ. Life.ru

Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայի համար 50 հիվանդանոցում, որը գտնվում է Վուչետիչի փողոցում, հրդեհ է բռնկվել: Այս մասին հայտնում է Life.ru-ն:

Աղբյուրը հստակեցնում է, որ հրդեհը բռնկվել է մասնաշենքերից մեկի առաջին հարկում, որտեղ գտնվում էին հիմնականում կորոնավիրուսով հիվանդ պացիենտները: Նրանք անմիջապես տարհանվել են, սակայն հրդեհի հետևանքով մեկ մարդ մահացել է:

Նշվում է, որ հրդեհը հաջողվել է մեկուսացնել, սակայն տեղում շարունակում են աշխատել հրշեջ-փրկարարները: Նախնական վարկածով՝ հրդեհը կարող էր առաջանալ թթվածնային բալոնի պայթյունից: Հանգամանքները պարզվում են:

  • Կիսվել: