կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Մոր կյանքից հեռանալը, օրերս եղբորը անշնչացած գտնելը 36-ամյա տղային դրդել է վերջ տալ կյանքին. ինչ է կատարվել Ճամբարակ քաղաքում

Մոր կյանքից հեռանալը, օրերս եղբորը անշնչացած գտնելը 36-ամյա տղային դրդել է վերջ տալ կյանքին. ինչ է կատարվել Ճամբարակ քաղաքում

Armlur.am-ի տեղեկություններով, ուշագրավ ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Ճամբարակ քաղաքում։

36-ամյա տղամարդը տանը՝ նկուղի առաստաղից կախվելով ինքնասպան է եղել։

Մեզ հասած լուրերի համաձայն, նա այդ քայլին գնացել է, քանի որ չի համակերպվել քաղցկեղով տառապող մոր մահվան եւ հոկտեմբերի 17-ին եղբոր ինքնասպանության հետ։

Այդ իրավիճակից դրդված ինքն էլ է վերջ տվել իր կյանքին։ Վերջինս ամուսնացած չէր։

  • Կիսվել: