հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Մոլդովա գործուղված ՀՀ ԱԳՆ ներկայացուցիչը ՀՀ քաղաքացիներին և ազգությամբ հայերին արտակարգ ռեժիմում ցուցաբերել է տարաբնույթ աջակցություն. ԱԳՆ

Մոլդովա գործուղված ՀՀ ԱԳՆ ներկայացուցիչը ՀՀ քաղաքացիներին և ազգությամբ հայերին արտակարգ ռեժիմում ցուցաբերել է տարաբնույթ աջակցություն. ԱԳՆ

Ուկրաինայում ծավալվող ռազմական գործողությունների լույսի ներքո ՀՀ ԱԳ նախարարի հրամանով Մոլդովա էր գործուղվել ԱԳՆ ներկայացուցիչը, որը Մոլդովայում ապաստանող և երկիրը տարանցող ՀՀ քաղաքացիներին և ազգությամբ հայերին արտակարգ ռեժիմում ցուցաբերել է հյուպատոսական, խորհրդատվական, կազմակերպչական տարաբնույթ աջակցություն։ Այս մասին հաղորդում է ՀՀ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը:

«ՀՀ պատվավոր հյուպատոսի, Հայ առաքելական եկեղեցու և հայ համայնքի շուրջօրյա ակտիվ մասնակցությամբ կարգավորվում են ՀՀ քաղաքացիների և ազգությամբ հայերի՝ սահմանային անցակետերում աջակցության, Մոլդովայում կացարանով և սննդով ապահովման, Հայաստան վերադառնալու հետ կապված խնդիրները»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Հունանյանը։

  • Կիսվել: