ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
Մնացել էր ինքը որոշեր, թե ով պետք է հայտնվի խորհրդարանում, ով՝ ոչ. Մամիջանյանը՝ Փաշինյանին

Մնացել էր ինքը որոշեր, թե ով պետք է հայտնվի խորհրդարանում, ով՝ ոչ. Մամիջանյանը՝ Փաշինյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախօրեին խորհրդարանում հայտարարել էր, թե 2018 թվականին Հայաստանը գտնվում էր այն երկրի գրպանում, որի ազդեցության գործակալներ են ընդդիմադիրները։

«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն այսօր լրագրողների հետ զրույցում արձագանքելով Փաշինյանին՝ ասաց.

«ՀՀ քաղաքացիների 30-ից ավելի տոկոսը, այսինքն՝ ամեն երրորդ անձը, ըստ հարցումների, Նիկոլ Փաշինյանին համարում է դավաճան։ Դավաճանից նման բան լսելը զարմանալի չէ, ինքն իր թե՛ գործունեությամբ է ցույց տվել, թե ինչպես է այլ երկրների օրակարգը սպասարկում, թե՛ օր-օրի ի հայտ եկող փաստերն ակնհայտ են դարձնում, թե ով էր վարժեցրել Փաշինյանին և ում պատվերն էր նա կատարում ու մինչ օրս ովքեր են Փաշինյանի կուրատորները»։

Փաշինյանն ասել էր նաև, թե ՀՀ 2-րդ և 3-րդ նախագահների առաջնորդած ուժերը չպետք է լինեն խորհրդարանում։

«Նիկոլ Փաշինյանը ոչ միայն խորհրդարանում տեղ չունի, նա իր հակապետական և դավաճանական գործունեությամբ Հայաստանում պետք է տեղ չունենա։ Կարծում եմ՝ վաղ թե ուշ Հայաստանի քաղաքացիներն իրեն դրա մասին կասեն։ Մնացել էր ինքը որոշեր, թե ով պետք է հայտնվի խորհրդարանում, ով՝ ոչ։ Ավելի կոպիտ չեմ ուզում ասել, որովհետև չեմ ուզում եթերն աղտոտել»։

  • Կիսվել: