կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Մնացական Սաֆարյանը հանդիպել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի փոխտեղակալի հետ

Մնացական Սաֆարյանը հանդիպել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի փոխտեղակալի հետ

Մայիսի 7-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ գլխավոր քարտուղարի փոխտեղակալ, ՄԱԶԾ Եվրոպական և ԱՊՀ տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Իվանա Ժիվկովիչի հետ:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը գոհունակություն է հայտնել ՄԱԿ ԳՔ տեղակալի՝ Հայաստան այցի կապակցությամբ՝ ընդգծելով Հայաստանի և ՄԱԿ զարգացման ծրագրի միջև հաստատված ակտիվ համագործակցության հետագա ընդլայնման հնարավորությունները:

ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանն անդրադարձել է Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման, սոցիալ-տնտեսական զարգացման և փոխակերպման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին՝ կարևորելով այդ ուղղությամբ ՄԱԶԾ շարունակական ներգրավվածությունը:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն իր զրուցակցին է ներկայացրել 2023թ.-ի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ լայնածավալ հարձակման և ԼՂ ժողովրդի բռնի տեղահանման հետևանքով ստեղծված հումանիտար և սոցիալ տնտեսական մարտահրավերները:

Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակելու ակտիվ համագործակցությունը՝ Հայաստանում կայուն զարգացման, կլիմայի փոփոխության դեմ պայքարի գործողությունների, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված փախստականների երկարաժամկետ զարգացման կարիքների բավարարման ուղղությամբ:

Տեսադարան

Տեսադարան

  • Կիսվել: