երեքշաբթի, սեպտեմբեր 8
8 / 9 / 2026
Մխիթարյանի տեղափոխությունը «Դինամոյի» համար քայլ առաջ կլիներ․ Լև Լեշչենկո

Մխիթարյանի տեղափոխությունը «Դինամոյի» համար քայլ առաջ կլիներ․ Լև Լեշչենկո

Ռուսաստանի վաստակավոր արտիստ, երգիչ և Մոսկվայի «Դինամոյի» երկրպագու Լև Լեշչենկոն մեկնաբանել է Հայաստանի հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հավանական տեղափոխությունը ռուսական թիմ: «Պետք է ուժեղացնել «Դինամոյի» կազմը, քանի որ խաղացողները բազմաթիվ վնասվածքներ ունեն, պահեստային նստարանը կարճ է: Այժմ ղեկավարությունն ամեն ինչ ճիշտ է անում, խելամիտ սելեկցիա է իրականացնում և Մխիթարյանի տեղափոխությունը. դա լավ քայլ առաջ է:

Նա լավ ֆուտբոլիստ է, տեխնիկայով: Ամեն ինչ կախված է լինելու նրա հոգեբանական վիճակից, մարդկային որակներին: «Դինամոյում» համերաշխ կոլեկտիվ է հավաքվել, ինչպես նա իրեն այդ կոլեկտիվում կդրսևորի, պարզ չէ», ասել է Լեշչենկոն:

  • Կիսվել: