շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Մխիթար Հայրապետյանն այցելել է «Սինոփսիս Արմենիա» ընկերություն

Մխիթար Հայրապետյանն այցելել է «Սինոփսիս Արմենիա» ընկերություն

ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանն այցելել է «Սինոփսիս Արմենիա» ընկերություն, ծանոթացել ընկերության գործունեությանը, արձանագրված հաջողություններին և ձեռքբերումներին: Այս մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում:

«Շրջայց եմ կատարել ընկերության Ուսումնական դեպարտամենտում տեղակայված լսարաններում, զրուցել ուսանողների հետ, կարևորել նոր գաղափարների ու մոտեցումների կիրառումն արտադրական գործընթացներում:

Ընկերության նախագահ Երվանդ Զորյանը և Ուսումնական դեպարտամենտի տնօրեն Վազգեն Մելիքյանը մանրամասներ են ներկայացրել իրականացվող կրթական ծրագրերի վերաբերյալ, մասնավորապես, խոսել ենք «Արտադրություն-ԲՈՒՀ» համագործակցության կրթական մոդելով իրականացվող ծրագրի մասին։ Հանդիպման ընթացքում ընդգծվել է Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի համար բարձրակարգ մասնագետներ պատրաստելու անհրաժեշտությունը»,-գրել է նախարարը:

  • Կիսվել: