հինգշաբթի, հուլիս 3
3 / 7 / 2025
Միրզոյանը ցավակցական նամակ է հղել Հայաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարի մահվան կապակցությամբ

Միրզոյանը ցավակցական նամակ է հղել Հայաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարի մահվան կապակցությամբ

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն օգոստոսի 14-ին ցավակցական նամակ է հղել Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրո Կուլեբային ՀՀ-ում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Օլեքսանդր Սենչենկոյի մահվան կապակցությամբ:

«Ցավով տեղեկացա Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Օլեքսանդր Սենչենկոյի ողբերգական մահվան մասին: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության ողջ անձնակազմի և անձամբ իմ անունից անկեղծ ցավակցություն եմ հայտնում Օլեքսանդր Սենչենկոյի ընտանիքին, մերձավորներին և գործընկերներին», ասված է նամակում:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ-ում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարը խեղդվել է Սևանա լճում:

 

  • Կիսվել: