երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Միքայել Սրբազանի հայտարարություններն ու գործողությունները տարակուսանք են հարուցում. Մանե Գևորգյան

Միքայել Սրբազանի հայտարարություններն ու գործողությունները տարակուսանք են հարուցում. Մանե Գևորգյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գյումրիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու բակում մասնակցել է պատարագին ոչ միայն որպես վարչապետ, այլեւ որպես քրիստոնյա, ու կառավարության ղեկավարի համար որեւէ տարբերություն չկա, թե ով է պատարագ մատուցող հոգեւոր հովիվը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը:

՛՛Ավելին՝ Հոգեհանգստի արարողությունը 32 տարի առաջ կյանքից հեռացած մարդկանց հոգիների համար էր առաջին հերթին։

Որեւէ գնահատականից զերծ մնալով հանդերձ՝ Միքայել Սրբազանի հայտարարություններն ու գործողությունները միայն տարակուսանք են հարուցում։

Կարծում եմ գյումրեցիներն իրենք կտան այդ հայտարարությունների գնահատականը՛՛,-նշել է նա։

Հիշեցնենք, որ այսօր հանդիպել են ՛՛Հայրենիք՛՛ կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը և Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը:

  • Կիսվել: