շաբաթ, հունիս 29
29 / 6 / 2024
ՄԻՊ-ը և Ֆրանսիայի դեսպանը հանդիպել են, քննարկել են սահմանադրական կարգը և օրենքի գերակայությունը

ՄԻՊ-ը և Ֆրանսիայի դեսպանը հանդիպել են, քննարկել են սահմանադրական կարգը և օրենքի գերակայությունը

Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին և Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակել սահմանադրական կարգի, օրենքի գերակայության և քաղաքացիական ազատությունների հարգման վերաբերյալ։ Այս մասին նշվում է դեսպան Դըկոտինյիի X-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ։

«Մտքերի փոխանակում ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան տիկին Անահիտ Մանասյանի հետ՝ սահմանադրական կարգի, օրենքի գերակայության և քաղաքացիական ազատությունների հարգման վերաբերյալ»,- ասված է գրառման մեջ։

  • Կիսվել: