ուրբաթ, սեպտեմբեր 4
4 / 9 / 2026
ՄԻՊ աշխատակազմը ուսումնասիրում է վերջին օրերին տեղի ունեցած բողոքի ակցիաների ժամանակ բռնի ուժի կիրառման միջադեպերը

ՄԻՊ աշխատակազմը ուսումնասիրում է վերջին օրերին տեղի ունեցած բողոքի ակցիաների ժամանակ բռնի ուժի կիրառման միջադեպերը

ՄԻՊ աշխատակազմը ուսումնասիրում է վերջին օրերին տեղի ունեցած բողոքի ակցիաների ժամանակ բռնի ուժի կիրառման միջադեպերը և կատարում է իր մանդատից բխող գործուղություններ։

Այս մասին հայտնել են Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից՝ անդրադառնալով վերջին օրերին ընդդիմադիր ակտիվիստների կողմից ՀՀ քաղաքացիների նկստմամբ բռնություն կատարելուն:

«Կապված այս օրերին տեղի ունեցող իրադարձությունների հետ ՄԻՊ աշխատակազմի արագ արձագանքման խմբերը 24 ժամյա ռեժիմով իրականացնում են մշտադիտարկում և այցեր ոստիականական բաժիններ։ Պաշտպանի աշխատակազմի ուշադրության կենտրոնում են նաև բռնության կոչերի և ատելության խոսքի տարածման դեպքերը թե սոցիալական հարթակներում և թե մամուլի հրապարակումներում։ Պաշտպանի աշխատակազմը իրականացված գործողությունների արդյունքների վերաբերյալ, ըստ անհրաժեշտության, հանդես կգա լրացուցիչ հայտարարություններով»,-հայտնեցին ՄԻՊ գրասենյակից: 

  • Կիսվել: