երկուշաբթի, հունիս 23
23 / 6 / 2025
Մինչև տարեվերջ կավարտվի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարակից հատվածի բարեկարգման ծրագիրը. Կլինեն շատրվաններ

Մինչև տարեվերջ կավարտվի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարակից հատվածի բարեկարգման ծրագիրը. Կլինեն շատրվաններ

Մինչև տարեվերջ ամբողջությամբ կավարտվի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարակից շուրջ 2500 քմ հատվածի բարեկարգման ծրագիրը: Այս մասին նշվել է այսօր՝ նոյեմբերի 13-ին, Երեւանի քաղաքապետարանում հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ:

Հանգստի գոտին  կառանձնանա նոր լուծումներով, կձևավորվի տարածքին համահունչ միջավայր. կլինեն ջրավազաններ, շատրվանային համալիր, արտաքին լուսավորության էներգախնայող համակարգ, կտեղադրվեն նստարաններ:

  • Կիսվել: