չորեքշաբթի, հունիս 26
26 / 6 / 2024
Մինչև հունիսի 20-ը Թոթովենցի փողոցի առանձին հատվածներ փակ կլինեն

Մինչև հունիսի 20-ը Թոթովենցի փողոցի առանձին հատվածներ փակ կլինեն

ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված՝ սույն թվականի մայիսի 30-ից մինչև հունիսի 20-ը՝ ժամը 21:00-ից մինչև 07:00-ն փակ է լինելու Թոթովենց - Թոթովենց 2-րդ հատված փողոցների խաչմերուկից մինչև Թոթովենց 2-րդ հատված-Ստեփանյան փողոցների հատման խաչմերուկ հատվածը: Այս մասին ասված է Երևանի քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ:  

՛՛Հորդորում ենք վարորդներին աշխատանքի արդյունավետության ապահովման համար տրանսպորտային միջոցները գիշերային ժամերին  չկայանել վերոնշյալ ճանապարահատվածի երթևեկելի մասում: Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք քաղաքացիների ներողամտությունը՛՛,-նշված է հաղորդագրության մեջ:

 
 
 

  • Կիսվել: