Մինչև 2026 թվականի հունվարի վերջը ևս 132 երկաթուղային վագոն ցորեն կուղարկվի Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով
Մինչև 2026 թվականի հունվարի վերջը ևս 132 երկաթուղային վագոն ցորեն կուղարկվի Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով: Այս մասին հայտնեմ է ՌԴ տրանսպորտի նախարարությունը։
Գիշերը Ռուսաստանից Հայաստան է ժամանել ցորենի առաջին խմբաքանակը։ «Ռուսական երկաթուղիներ» ընկերությունը կազմակերպել է ավելի քան 1000 տոննա ցորենի տեղափոխումը Ուլյանովսկի մարզի Դիմիտրովգրադ կայարանից։
ՀԿԵ–ի «Դալարիկ» կայարան կհասցվի տասնհինգ հացահատիկային տանկեր։ Նոր լոգիստիկ երթուղին հնարավոր է դարձել Ադրբեջանի միջոցով Հայաստան բեռների տարանցման վերսկսման շնորհիվ։ Ռուսաստանի տրամսպորտի նախարարությունից նշում են, որ սա 1990-ական թվականներից ի վեր առաջին նմանատիպ բեռնափոխադրումն է։
Դիտարկվում են նաև այլ կատեգորիաների բեռների տեղափոխումներ։


