կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Միկա Բաղդասարովը «Միկա» մարզադաշտի գնման և հարկեր չվճարելու արդյունքում պետությանը 6 մլրդ 628 մլն դրամի վնաս է հասցրել

Միկա Բաղդասարովը «Միկա» մարզադաշտի գնման և հարկեր չվճարելու արդյունքում պետությանը 6 մլրդ 628 մլն դրամի վնաս է հասցրել

Դատախազությունը հաղորդագրություն է տարածել, ըստ որի՝ տնտեսվարող սուբյեկտը 2004 թվականին համայնքից 125 մլն 963 հազար դրամով ձեռք է բերել պետական բաժնեմասով ընկերությանը պատկանած գույք՝ մարզահամալիր: 2006 թվականին նշված գույքը գրավադրվել է բանկում 3 մլն 500 հազար ԱՄՆ դոլարի դիմաց, իսկ 2014 թվականին, Կառավարության որոշման հիման վրա, պետական բյուջեի նկատմամբ ունեցած 9 մլրդ 45 մլն դրամ հարկային պարտավորությունների դիմաց հանձնել է պետությանը։

Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ վերոնշյալ գործողությունների արդյունքում պետությանը պատճառվել է շուրջ 6 մլրդ 628 մլն դրամի վնաս: 

Civic.am-ին հաջողվեց պարզել, որ խոսքը Միխայել (Միկա) Բաղդասարովին պատկանած «Միկա» մարզադաշտի մասին է։ Բաղդասարովը մահացել է 2020 թվականի օգոստոսին։ Վերջինս համանուն «Միկա» ֆուտբոլային ակումբի սեփականատերն էր։ Ակումբը Բաղդասարովը հիմնադրել էր 1999 թվականին։ Այժմ այն լուծարված է։ «Միկա» մարզադաշտի կառուցման աշխատանքները սկսվել են 2006 թվականից՝ նախկին «Արաքս» մարզահամալիրի տարածքում։ Մարզադաշտը բացվել է 2008-ին։ 

Բաղդասարովը նաև մի շարք այլ ընկերությունների սեփականատեր էր։ Մասնավորապես, դիզվառելիքի և բենզինի վաճառքով զբաղվող «Միկա Քորփորեյշնլ» ընկերությունը, որը չի գործում 2014 թվականից։ Բացի դրանից, Բաղդասարովին էին պատկանում նաև «Արմավիա» ընկերությունն ու «Միկա ցեմենտը»։ «Արմավիան» դադարեցրեց թռիչքները 2013 թվականի ապրիլի 1-ից և սնանկ ճանաչվեց, իսկ «Միկա ցեմենտը» վաճառվեց։ 

  • Կիսվել: