ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
«Միջազգային քրիստոնեական համերաշխություն»-ը կոչ է անում ազատ արձակել Վիգեն Էուլջեքյանին և մյուսներին

«Միջազգային քրիստոնեական համերաշխություն»-ը կոչ է անում ազատ արձակել Վիգեն Էուլջեքյանին և մյուսներին

2020 թվականի նոյեմբերի 10-ին Ադրբեջանը առևանգել է լիբանանահայ Վիկեն Էուլջեքյանին, երբ նա ճանապարհորդում էր Լեռնային Ղարաբաղում՝ Արցախում։ Այս մասին թվիթերում հաղորդագրություն է տարածել «Միջազգային քրիստոնեական համերաշխություն» (CSI) իրավապաշտպան կազմակերպությունը։

«2021 թվականի հունիսին՝ կեղծ դատավարությամբ, որտեղ նա իրավունք չուներ օգտվելու փաստաբանից, դատապարտվել է 20 տարվա ազատազրկման: Այժմ Բաքվի բանտում նրա առողջական վիճակը լրջորեն վատացել է։

Արևելքի հրապարակած հոդվածում Վիգենի կինը՝ Լինդա Էուլջեկյանը ասել է. «Վիգենի կյանքը թելից է կախված»։

«Ըստ Լինդայի՝ Վիգենի առողջական վիճակը կտրուկ վատացել է մոր մահվան լուրը լսելուց հետո։ Վիգենի հետ նրա հազվադեպ շփումներում պարզ է դարձել, որ նա առողջական լուրջ խնդիրներ ունի, և անհրաժեշտ է նրան ազատել Բաքվի բանտից՝ հնարավորինս շուտ»,-ասված է հաղորդագրության մեջ։  

  • Կիսվել: