հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Միջազգային հանրությունը պետք է ամեն ինչ անի, որ «առողջություն բոլորի համար» սկզբունքը հասանելի լինի բոլորին. Նանուշյանի ելույթը Եվրոպայի տարածաշրջանային կոմիտեի նիստին

Միջազգային հանրությունը պետք է ամեն ինչ անի, որ «առողջություն բոլորի համար» սկզբունքը հասանելի լինի բոլորին. Նանուշյանի ելույթը Եվրոպայի տարածաշրջանային կոմիտեի նիստին

Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը Աստանայում մասնակցում է Եվրոպայի տարածաշրջանային կոմիտեի 73-րդ նիստին, հայտնում են ԱՆ-ից:

«Մինչև բուն ելույթին անցնելը, ի պատասխան Ադրբեջանի ներկայացուցչի հնչեցրած մեղադրանքներին, Լենա Նանուշյանը հակադարձել է` ներկայացնելով Լեռնային Ղարաբաղում սեպտեմբերին տեղի ունեցած իրադարձությունները. թե ինչպես են 100 հազարից ավելի հայեր ենթարկվել էթնիկ զտման, որին նախորդել է Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական ագրեսիան ու շուրջ 10 ամիս տևած հումանիտար շրջափակումը։

Լենա Նանուշյանը օրինակներով է հիշեցրել ադրբեջանական ռազմական ագրեսիայի հետևանքով մարմնական ծանր վնասվածքներ ստացած քաղաքացիական անձանց և հատկապես երեխաների դեպքերը, որից հետո Ադրբեջանի ներկայացուցիչը լռել է:

«Առողջապահությունն ու իրավունքը պետք է լինեն անքակտելի, և միջազգային հանրությունը պետք է ամեն ինչ անի, որպեսզի նման վայրագությունները չկրկնվեն, և առողջություն բոլորի համար սկզբունքը հասանելի լինի բոլորին»,- ելույթը եզրափակել է Լենա Նանուշյանը»,-ասված է հաղորդագրության մեջ:

Ստորև ներկայացնում ենք հատված Նանուշյանի ելույթից.

 

  • Կիսվել: