երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Միասնական սոցիալական ծառայության նոր տարածքային կենտրոն` Արթիկ համայնքում

Միասնական սոցիալական ծառայության նոր տարածքային կենտրոն` Արթիկ համայնքում

Շիրակի մարզի Արթիկ համայնքի բնակիչներն այսուհետ սոցիալական ծառայություններից կօգտվեն Միասնական սոցիալական ծառայության նոր տարածքային կենտրոնում։ Այսօր կայացել է կենտրոնի պաշտոնական բացման արարողությունը, որին մասնակցել են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը, Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանը, ՄՍԾ պետ Էդուարդ Պետրոսյանը և այլ պաշտոնատար անձինք։

Ներկաները շրջել են կենտրոնում, ծանոթացել իրականացված աշխատանքներին և սոցիալական ծառայությունների տրամադրման հնարավորություններին։ Վերջիններս նշել են, որ նոր տարածքային կենտրոնի հիմնմամբ՝ աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտի ամենօրյա աշխատանքները կդառնան առավել հասցեական ու համակարգված։ Կենտրոնի հիմնումը, որի համար ՀՀ Կառավարության և Համաշխարհային բանկի համագործակցությամբ հատկացվել է շուրջ 179 մլն դրամ, բնակիչներին հնարավորություն կտա մեկ պատուհանի սկզբունքով օգտվել զբաղվածության, սոցիալական ապահովության, անձի ֆունկցիոնալության գնահատման և սոցիալական աջակցության ոլորտների ծառայություններից։

Միասնական սոցիալական ծառայության Արթիկի տարածքային կենտրոնի հիմնման աշխատանքներն իրականացվել են Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող Սոցիալական պաշտպանության վարչարարության երկրորդ ծրագրի (ՍՊՎԾ 2) շրջանակում։

  • Կիսվել: