հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Միասնական քննությունների մեկնարկի օրը հայտնի է

Միասնական քննությունների մեկնարկի օրը հայտնի է

Հունիսի 7-ին մեկնարկում են այս տարվա միասնական քննությունները: Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում կատարած գրառման միջոցով տեղեկացրել է Գնահատման և թեստավորման կենտրոնի մամուլի պատասխանատու Խաչանուշ Գրիգորյանը:

Երևանում ու մարզերում գործելու է 14 քննական կենտրոն: Առաջին քննությունը կենսաբանությունից և աշխարհագրությունից է:

Կենսաբանություն հանձնելու համար հայտագրվել է 1635 դիմորդ (անցյալ տարի 1304-ն էին), իսկ աշխարհագրություն՝ 127 (2021-ին՝ 176):

  • Կիսվել: