կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Միակողմանի կույր, ծայրահեղ հյուծված անգղը՝ կենդանաբանական այգու նոր բնակիչ

Միակողմանի կույր, ծայրահեղ հյուծված անգղը՝ կենդանաբանական այգու նոր բնակիչ

Երևանի կենդանաբանական այգին նոր բնակիչ ունի։

Այս մասին տեղեկանում ենք Երևանի կենդանաբանական այգու տարածած հաղորդագրությունից:

Սև անգղին գտել են Մարտունի քաղաքում։ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աջակցությամբ թռչունը տեղափոխվել է կենդանաբանական այգի։

Բժշկական հետազոտությունը բացահայտել է, որ թռչունը ծայրահեղ հյուծված է, միակողմանի կույր և ենթական չէ բնություն վերադարձնելու, քանի որ մեծ է հավանականությունը, որ բնական միջավայրում կանկի։

Ներկայում անգղը գտնվում է կարանտինացման կարգավիճակում, ձեռնարկվում են ինտենսիվ վերականգնողական միջոցառումներ, որոնց հաջողությամբ պսակվելու դեպքում թռչունը կմիանա այգում ցուցարդվող 4 սև անգղերին և կներգրավվի այս հազվագյուտ տեսակի բազմացման ծրագրում:

  • Կիսվել: