ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Մի ընկեր ունեմ, ասում է՝ ոնց որ դետոնատոր լինես, ինչ նախաձեռնում ես, «գմփում» է. Մարուքյան

Մի ընկեր ունեմ, ասում է՝ ոնց որ դետոնատոր լինես, ինչ նախաձեռնում ես, «գմփում» է. Մարուքյան

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այսօր լրագրողների եհտ ճեպազրույցում անդրադառնալով ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջին՝  նշեց, թե ընկերներից մեկը երեկ իրեն համեմատել է դետոնատորի հետ, թե ինչ նախաձեռնում է, «գմփում» է։

«Արայիկ Հարությունյանի հրաժարականը մենք նախաձեռնել ենք հունիս ամսին։ Այսօր մամուլում նյութեր կային, թե Նիկոլ Փաշինյանն է մեզ հորդորել այդ քայլին գնալ։ Դե ես էն մեթոդներով չեմ արձագանքում՝ թե ով ասել է, գլուխը պատին է տվել։ Մոտ իննսուն օր գրավոր պրոցեսներ ենք անցել, այդ ընթացքում ինչ-որ չափորոշիչներ են մշակվել, ուսանողներ են բուհերից դուրս մնացել, բայց երբ մենք դիմել ենք, այս խնդիրների մի մասը չի եղել։ Մնացածը, թե ինչ եղավ..., բա պետք է լինի։ Երբ քննարկումների ժամանակ չեն կարողանում հոդաբաշխ պատասխան տալ, պետք է վիրավորեն։ Նախարարը ամեն քաղաքական ուժին մի վիրավորական բան ասաց»,- նշեց Էդմոն Մարուքյանը։

Անդրադառնալով իշխանությունների հայտարարություններին, թե եթե իրենք պետական մակարդակով պայքար մղեն ընդդիմության դեմ, ապա վերջինիս կլոր կնիքը մեկ ժամ հետո իրենց մոտ կլինի՝ Էդմոն Մարուքյանը պատասխանեց.

«Նման հայտարարությունը դատապարտելի է: Սա նշանակում է, որ իշխանությունն ասում է՝ մենք ունենք բռնատիրական ռեժիմով աշխատելու պոտենցիալը, բայց դա չենք անում ու ձեզ լավություն ենք անում: Կամ ասում են՝ խոսքի ազատությունը չենք սահմանափակելու, այսինքն՝ կարանք սահմանափակենք, բայց ձեզ լավություն ենք անում: Հիմա սա նույն պատմությունն է։ Փաստորեն մարդիկ գլուխ են գովում, որ կարող են ապօրինություն անել»։

  • Կիսվել: