ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
Մի’ վճարեք ապօրինի տեղադրված կանգնակների տեղում կայանելու համար. Երևանի քաղաքապետարան

Մի’ վճարեք ապօրինի տեղադրված կանգնակների տեղում կայանելու համար. Երևանի քաղաքապետարան

Մի’ վճարեք ապօրինի տեղադրված կանգնակների տեղում կայանելու համար: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:
 
՛՛Ավտոկայանատեղիների հատվածում տեղադրված կանգնակները խոչընդոտում են երթևեկությունն ու կայանումը:
 
Խնդիրը լուծելու համար Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայությունը Ոստիկանության պարեկային ծառայության հետ համատեղ պարբերաբար ուժեղացված ստուգայցեր է իրականացնում քաղաքում:
 
Հերթական ստուգայցի ընթացքում կազմվել են բազմաթիվ արձանագրություններ, իսկ արհեստական խոչընդոտները՝մետաղական ձողեր, արկղեր, վահանակներ և այլ իրեր, առգրավվել և առանձին պահպանվող տարածք են տեղափոխվել:
 
Ստուգայցերը շարունակական են՛՛,-ասված է հաղորդագրության մեջ:
 

  • Կիսվել: