ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Մի շարք գերատեսչություններում ստուգումները կասեցվել են. «Ժողովուրդ»

Մի շարք գերատեսչություններում ստուգումները կասեցվել են. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների՝ ՀՀ հաշվեքննիչ պալատը որոշում է կայացրել մի շարք գերատեսչություններում ստուգումները կասեցնելու վերաբերյալ: Պատճառը սեպտեմբերի 27-ին Հայաստանում ռազմական դրություն հայտարարելու մասին որոշումն է: Իսկ մինչ այդ՝ նշենք, որ Հաշվեքննիչ պալատը սկսել էր ուսումնասիրել Ջրային կոմիտեի վեց ամիսների գործունեությունը: Բացի այս, Հաշվեքննիչ պալատը կասեցրել է նաեւ ՀՀ վարչապետի աշխատակազմի այս տարվա բյուջեի վեց ամիսների կատարման հաշվեքննությունը:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ կասեցվել է նաեւ Ֆինանսների նախարարության, Պետական եկամուտների կոմիտեի, Էկոնոմիկայի, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունների վեց ամիսների հաշվեքննությունները: Ի դեպ, այս ցանկում ներառված են նաեւ Արտաքին գործերի նախարարությունը, Վանաձորի, Գյումրու քաղաքապետարանները:

Այս եւ այլ գերատեսչություններում ստուգումները կասեցնելու վերաբերյալ որոշումը Լեւոն Յոլյանը կայացրել է սեպտեմբերի 30-ին»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

  • Կիսվել: