Մի շարք բնակավայրերում շչակներ կգործարկվեն
Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11:00-ից մինչև 16:00-ն ընկած ժամանակահատվածում, Կոտայքի մարզի Նոր Հաճըն համայնքի Նոր Հաճըն քաղաքում և Չարենցավան համայնքի Կարենիս բնակավայրում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։
Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11:00-ից մինչև 12:00-ն ընկած ժամանակահատվածում, Արարատի մարզի Մասիս համայնքի «Գեղանիստ բնակավայրի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում իրականացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով գործնական պարապմունք, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ։
ՆԳՆ ՓԾ-ից խնդրում են չանհանգստանալ:


