երեքշաբթի, սեպտեմբեր 29
29 / 9 / 2026
Մի շարք բարեփոխումներ են կատարվել «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ում

Մի շարք բարեփոխումներ են կատարվել «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ում

Մարդկանց համար արագ և որակյալ ծառայություններ մատուցելու նպատակով մի շարք բարեփոխումներ են կատարվել «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ում։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Երևանի քաղաքապետարանը։

«Ձեռք բերված կապի միջոցների շնորհիվ 1-03 հեռախոսահամարին ստացված զանգերը սպասարկվում են 100%-ով, ինչը մեզ հնարավորություն է տալիս ուշացումով կամ անպատասխան զանգեր չունենալ։ Բջջային նոր հավելվածով շտապ և անհետաձգելի բժշկական օգնության կանչի թերթիկները լրացվում են էլեկտրոնային եղանակով, ինչը բավականին հեշտացնում է աշխատանքը:

Արդյունավետ կառավարման շնորհիվ ընկերությունն սկսել է շահութաբեր աշխատել, ինչը հնարավորություն է տալիս ոչ միայն սեփական միջոցներով վերազինել հավաքակազմը, այլև հոգալ անհրաժեշտ կարիքները:

Մարդկանց առողջությունը մեր ամենօրյա աշխատանքի հիմքում է, և մենք շարունակելու ենք բարելավել մեր կողմից մատուցվող ծառայությունների որակը»,- ասված է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: