երեքշաբթի, մայիս 13
13 / 5 / 2025
Մի շարք առցանց հարթակներով շարունակվում են տարածվել կեղծ հաղորդագրություններ՝ նպատակ ունենալով գումար կորզել

Մի շարք առցանց հարթակներով շարունակվում են տարածվել կեղծ հաղորդագրություններ՝ նպատակ ունենալով գումար կորզել

«Հայէկոնոմբանկը» զգուշացնում է` մի շարք առցանց հարթակներով շարունակվում են տարածվել կեղծ հաղորդագրություններ՝ նպատակ ունենալով գումար կորզել Ձեր հաշիվներից․

«Մասնավորապես, այս պահին տելեգրամյան էջերում տարածվում են պետական աջակցություն ստանալու վերաբերյալ կեղծ նամակներ՝ ուղղորդելով անցնել հղմամբ և լրացնել Ձեր քարտի տվյալները: Հորդորում ենք լինել զգոն, չտրամադրել անձնական և բանկային տվյալների վերաբերյալ տեղեկատվություն այլ անձանց՝ ֆինանսական կորուստներից խուսափելու համար»:

  • Կիսվել: