երեքշաբթի, օգոստոս 11
11 / 8 / 2026
Մի քանի կանոն տոնական օրերին ընդառաջ. Առողջապահության նախարարություն

Մի քանի կանոն տոնական օրերին ընդառաջ. Առողջապահության նախարարություն

Առողջապահության նախարարությունը ներկայացրել է մի քանի կանոն տոնական օրերին ընդառաջ.

 
  • Սնունդ պատրաստելուց առաջ և ընթացքում հաճախակի լվանալ ձեռքերը:
  • Մաքուր պահել մակերեսները և խոհանոցային պարագաները, որոնք օգտագործվում են սնունդ պատրաստելու ժամանակ:
  • Հում միսը, թռչնամիսը և ծովամթերքը պետք է պահվեն այլ սննդամթերքից առանձին` փակ տարաներում, սառնարանային պայմաններում:
  • Սնունդը պետք է ենթարկել մանրազնին ջերմային մշակման. վնասակար մանրէները ոչնչանում են 70˚С-ից սկսած:
  • Չի խրախուսվում կերակուրը տաքացնել մեկ անգամից ավելի:
  • Սառեցված մթերքը պետք է հալեցնել սառնարանային պայմաններում:
  • Մրգերն ու բանջարեղենն օգտագործելուց առաջ մանրազնին լվանալ` խմելու, մաքուր, հոսող ջրով:
  • Հարկ է խուսափել տնային պայմաններում պատրաստված պահածոներ օգտագործելուց, իսկ օգտագործելու դեպքում` եռացնել 15-20 րոպե:

  • Կիսվել: