երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Մի խումբ քաղաքացիներ հավաքվում են ՁՊՎ-ի մոտ` իրենց աջակցությունը հայտնելու երեկ Տավուշում ձերբակալված Սուրեն Պետրոսյանին

Մի խումբ քաղաքացիներ հավաքվում են ՁՊՎ-ի մոտ` իրենց աջակցությունը հայտնելու երեկ Տավուշում ձերբակալված Սուրեն Պետրոսյանին

Մի խումբ քաղաքացիներ այս պահին հավաքվում են ՁՊՎ-ի մոտ` իրենց աջակցությունը հայտնելու երեկ Տավուշում ապօրինի ձերբակալված և մտացածին մեղադրանքով անազատության մեջ պահվող Սուրենին:

Հիշեցնենք՝ Տավուշից տարածքներ հանձնելու դեմ բողոքող բազմաթիվ քաղաքացիների, բիրտ ուժի կիրառմամբ, երեկ բերման էին ենթարկել ոստիկանության Նոյեմբերյանի բաժին։

Օրվա ավարտին  ձերբակալվածները ազատ էին արձակվել, սակայն քաղաքագետ Սուրեն Պետրոսյանին հրաժարվել էին ազատ արձակել։

Պետրոսյանը ձերբակալված է մնում՝  «առերևույթ խուլիգանություն կատարելու» կասկածանքով։

  • Կիսվել: